Դեկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել կաշառք տալու մեղադրանքով։ Նույն օրը գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եղրակացության համառոտ բովանդակությունը
Ա․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին պաշտոնեական դիրքն օգտագործելով գործողություն կատարելու համար, 1998-2004թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, համատեղության կարգով 2000-2005թթ․՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Լ․ Ս․-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելիությունը թաքցնելուն և խեղաթյուրելուն։
Գործի հետագա ընթացքը
Դատարանը դեկտեմբերի 12-ին որոշում է ընդունել գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Գործով իրեղեն ապացույցները՝ երեք փաթեթ կնիքված վիճակում կցվել է գործի նյութերին։ Գործով առաջին նիստը կայացել է դեկտեմբերի 25-ին։
Ընտրված խափանման միջոցը
Ա․ Կ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։