Որոշ շրջաններում անձրեւ, Երեւանում` առանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 26-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` դեկտեմբերի 26-ին, եւ 27-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին արեւմտյան՝ 2-5մ/վ։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղումներ սպասվում են վաղը` դեկտեմբերի 27-ին բարձրադիր գոտում։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 3-5, երեկոյան 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։

Երեւանում ամենատաք դեկտեմբերի 26-ը արձանագրվել է 2023 թվականին` 14.0°C, ամենացուրտը` 2002 թվականին` — 23.4°C

Leave a Comment