«Չպետք է եկեղեցու դեմ դուրս գալ», «Կաթողիկոսը պետք է հրաժարական տա». հարցում

ՀՀ վարչապետը չի հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջից՝ ամեն կիրակի այցելելով պատարագների տարբեր եկեղեցիներ, ուր զեղչվում է Գարեգին Բ-ի անունը։

Կաթողիկոսի հրաժարականի շուրջ իրավիճակը լարվել էր, երբ իշխանամետ հոգևորականները մտադրություն էին հայտնել կողմակիցների հետ հասնել Էջմիածին՝ հարկադրելու կաթողիկոսին հրաժարականի։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել 2 հակադիր հավաք՝ հաջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրա հեռացման պահանջով։

Երկու հավաքն էլ հաջորդել էր 10 եպիսկոպոսի հայտարարությանը, որոնք Սուրբ Էջմիածնում ներկայացրել էին նամակ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Մայր Աթոռում հավաքվել էին նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ, ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախաձեռնությունների անդամներ՝ իրենց աջակցությունը հայտնելով կաթողիկոսին: Իր ելույթում Գարեգին Բ-ն սրբազաններին կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ:

Հավաքի ժամանակ վատթարացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։ Նրան վիրահատել էին, սկզբում 2 ստենտ տեղադրել, հետո՝ ևս երեքը։

Ստեղծված իրավիճակը լայն արձագանք է գտել ինչպես եկեղեցական, այնպես էլ հասարակական շրջանակներում։ Armenia Today-ը հարցում է իրականացրել՝ պարզելու հանրության կարծիքը Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսի հայտարարության վերաբերյալ։

Հարցվածների ոմանք պատասխանեցին, որ կողմ են որպեսզի կաթողիկոսը հրաժարական տա։ «Ես Էջմիածնից եմ, կաթողիկոսի պատճառով եկեղեցի չեմ գնում, մոմ չեմ վառում», -ասաց քաղաքացիներից մեկը։

Մի քանիսը պատասխանեցի, որ դեմ են եպիսկոպոսների հայտարարությանը և Վեհափառի հրաժարականը պահանջելը սխալ է։

«Ի՞նչ է նշանակում վանքին դեմ դուրս գալ, սա մեր ամոթն է»,- վրդովված պատասխանեց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment