2 տղամարդ փորձել են բանկոմատ գողանալ, սակայն ճանապարհին կորցրել են այն

ԱՄՆ Տեխաս նահանգում տղամարդիկ փորձել են բենզալցակայանի խանութից բանկոմատ գողանալ, սակայն ձախողվել են: Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը:

Ըստ հաղորդվող տվյալների՝ երկու տղամարդ գողացված ամենագնացով մոտեցել են բենզալցակայանին կից խանութին, մուրճով կոտրել են ապակին և ճոպանով բանկոմատը կապել մեքենային:

Երբ մեքենան փորձել է դուրս գալ լցակայանի տարածքից, բանկոմատը քանդել է ապրանքների մի քանի շարք: Խանութից դուրս թռչելով՝ այն հարվածել ու կառչել է լցակայանում կանգնած մեկ այլ մեքենայի: Կողոպտիչներին հաջողվել է բանկոմատը դուրս հանել տարածքից, սակայն ճանապարհին այն պոկվել է մեքենայից: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել այն:

Ընթանում է քննություն: Չարագործները դեռևս չեն գտնվել:

Leave a Comment