Նրա խոսքով` վնասներ գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կա, որոնք գտնվում են խիտ հայկական բնակչություն ունեցող տարածքների մոտակայքում։ Հալեպում հայ համայնքն ավելի կենտրոնացված է, ինչը այն դարձնում է խոցելի, եթե իրավիճակը սրվում է։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։
«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», — նշեց նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքում տիրում է նույնիսկ նախաամանորյա մթնոլորտ, չնայած որ քրիստոնեական համայնքների կողմից նախատեսված որոշ միջոցառումներ` համերգներն ու տոնական հավաքույթներ, չեղարկվել են։
Հիշեցնենք` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս այցելել է Դամասկոս՝ սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելու երկրի պետական ինստիտուտների «ինտեգրման» վերաբերյալ։ Այս տարվա մարտին, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համապատասխան համաձայնագիր է ստորագրել SDF-ի ներկայացուցիչների հետ։