Տաջիկստան-աֆղանական սահմանին տեղի է ունեցել զինված բախում։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին։
Տեղական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ: Սակայն ոչ մի հստակություն դեռևս չկա, թե զոհերը և վիրավորները որ կողմից են:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փորձում է պարզել ռազմական բախման, ինչպես նաև զոհերի և վիրավորների հետ կապված բոլոր մանրամասները: