Տաջիկստան-Աֆղանստան սահմանին բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր


Միջազգային


Տաջիկստան-աֆղանական սահմանին տեղի է ունեցել զինված բախում։

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեին։

Տեղական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ: Սակայն ոչ մի հստակություն դեռևս չկա, թե զոհերը և վիրավորները որ կողմից են:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փորձում է պարզել ռազմական բախման, ինչպես նաև զոհերի և վիրավորների հետ կապված բոլոր մանրամասները:


Leave a Comment