Կյանքից հեռացել է Վերա Ալենտովան

Կյանքից հեռացել է Վերա Ալենտովան

25 դեկտեմբերի 2025 – 17:31 AMT

PanARMENIAN.Net – 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան։ Այդ մասին հայտնել է Պուշկինի անվան թատրոնը, որտեղ նա աշխատել է մոտ 60 տարի։

«Մեր վիշտն անսահման է։ Հրաժեշտի օրվա և վայրի մասին կտեղեկացնենք հավելյալ», — նշված է թատրոնի հաղորդագրության մեջ, գրում է ՌԲԿ–ն։

Ալենտովան առավելապես հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում իր դերակատարմամբ, որը նկարահանել է նրա ամուսինը՝ կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը։ Ֆիլմն արժանացել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։։

Դեկտեմբերի 25-ի ցերեկը Ալենտովան ներկա է եղել դերասան, ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկու հրաժեշտի արարողությանը Մայակովսկու անվան թատրոնում։ Սգո միջոցառման ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։ «ՌԵՆ»-ի աղբյուրը պնդել է, որ դերասանուհին հոսպիտալացվել է կլինիկական մահվան վիճակում։

«Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը դիտել է 84․4 միլիոն մարդ։ Դերասանուհու այլ ֆիլմերից են «Օդային օրերը» (նրա էկրանային դեբյուտը), «Ցանկությունների ժամանակը», «Վաղը պատերազմ էր», «Շիրլի-Միրլի»։

Leave a Comment