Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ցամաքային սահմանը բացվի․ Գևորգ Պապոյան

Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի, «Ազատությանը» հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա այդ հայտարարությունն արել է՝ խոսելով Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գնի մասին, որը, նրա խոսքով, համեմատաբար բարձր է՝ ոչ մրցակցային։ Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ գնի շուրջ ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են: «Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացման «շատ լավ ժամանակ է»։ «Ես կարծում եմ՝ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան»,- հավելել է նախարարը: Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։ Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան: Կարդացեք նաև՝ 
Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանից Ադրբեջան էլ արտահանում կլինի․ Փաշինյան

Leave a Comment