Թեհրանում Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության ծառայության աշխատակից է սպանվել

Բաժանորդագրվել

Էքրամոդին Սարին սպանվել է Թեհրանի կենտրոնական մասում գտնվող Վալիասր փողոցում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանում սպանվել է Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Էքրամոդին Սարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Mehr» գործակալությանը:

«Թեհրանում զինված հարձակման հետևանքով սպանվել է Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության աշխատակից էքրամոդին Սարին: Իրանի ոստիկանությունը հաստատել է նրա սպանության փաստը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սարին սպանվել է երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Թեհրանի կենտրոնական մասում գտնվող Վալիասր փողոցում: Անհայտ անձը կամ անձինք կրակել են նրա գլխին։ Սարին մահացել է հիվանդանոցում։

Իրանական ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել, հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

Leave a Comment