Ֆուտզալի Հայաստանի հավաքականը` միջազգային ընկերական մրցաշարի հաղթող

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությանն ընդառաջ դարձել է Երևանում կայացած միջազգային ընկերական մրցաշարի հաղթող:

Վերջին` երրորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 3-1 հաշվով հաղթել է Վրաստանի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ազգային թիմին, իսկ երկրորդ տուրում 5-1 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ընտրանու դեմ խաղում:

Հայաստանի հավաքականին գավաթը հանձնել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Leave a Comment