Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեսել է Վլադիմիր Զելենսկու՝ Սուրբ Ծննդյան «տարօրինակ» ուղերձի մասին հաղորդագրությունները։
«Մենք տեսանք Զելենսկու իսկապես տարօրինակ Սուրբ Ծննդյան ուղերձի մասին ռեպորտաժը։ Այն անքաղաքավարի է, դառնացած և հնչում է որպես մի փոքր անադեկվատ անհատի խոսք», – ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան այդ մասին հարցին։
Սուրբ Ծննդյան տեսանյութում Զելենսկին մաղթել է, որ ինչ-որ մեկը «մահանա»՝ նշելով, որ սա կլինի բոլոր ուկրաինացիների Սուրբ Ծննդյան մաղթանքը։ Նա չի նշել, թե ում է ուղղված այդ մաղթանքը։