BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իմիջին։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին, և քարոզարշավի նախօրեին քաղաքական գործիչը սկսել է փոխել իր հանրային կերպարը։
Այժմ, իր հակառակորդների հասցեին իր մեղադրական խոսքերից բացի, նրան միացել են նաև տեսանյութեր, որտեղ նա լուռ երաժշտություն է լսում։
Միաժամանկ ընգծվում է, որ Զեմֆիրայի «PMML» երգը լսելիս տխուր դեմքի արտահայտությամբ նստած քաղաքական գործչի տեսանյութը սենսացիա դարձավ հետխորհրդային երիտասարդության շրջանում։ Այն թողարկվեց հոկտեմբերին և այդ ժամանակվանից ի վեր Instagram-ում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում։
Հազարավոր օգտատերեր TikTok-ում հրապարակել են իրենց սեփական նմանակումները, իսկ բիզնեսները մեմն օգտագործել են գովազդի համար։ Մինչդեռ Փաշինյանի տեսանյութերը միջինում ունենում են մոտ 100,000 դիտում, երաժշտությամբ տեսանյութերը հաճախ հասնում են մեկ միլիոնից ավելի դիտման։