Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաղաքացիներին ներբեռնել «Armmed» համակարգը, որը հնարավորություն է տալու ծանոթանալ, թե արդյոք քաղաքացին համարվում է Առողջության ապահովագրության համակարգի շահառու և թե ինչ հնարավորություն է իրեն տալու փաթեթը։
Դիմելով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին՝ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք երկրի ինտերնետային համակարգը պատրաստ է։ «Հեսա նիստից հետո համանրապետությունը սկսելու է «Armmed» համակարգը ներբեռնել։ Հո հանրապետության ինտերնետը չի՞ կախի»։
Հայրապետյանն արձագանքեց. «Հույս ունեմ, որ ոչ»։ Փաշինյանն էլ կատակեց. «Հույսը մենք ունենք, դուք պիտի ասեիք՝ ոչ»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ արձագանքեց, որ եթե համակագր հետ խնդիր լինի, ընտանեկան բժշկի միջոցով հնարավոր է համապատասխան տեղեկատվությունը ստանալ։ «65+ տարիքի քաղաքացիներին էլ SMS-ով տեղեկացնելու ենք, որ կարգավիճակ իրենց արդեն շնորհվել է»։
Հայրապետյանը նաև նշեց, որ մտահոգությունը ոչ թե ինտերնետ կապին է վերաբերում այլ համակարգ միաժամանակյա մուտքերին «Armmed» համակարգ, որովհետև շատ քիչ համակարգեր կան, որ միաժամանակյա շատ մեծ մուտքերի կարող են դիմանալ. «Հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի և համակարգը կդիմանա»։
Փաշինյանը կրկին կատակեց. «Շատ լավ, դե 1 մլն 600 հազար հոգով կպայմանավորվենք, թե ով՝ որ ժամին է ներբեռնում, դրանով հարցը կլուծենք»։