Հակակոռուպցիոն քրեական դատարանում դեկտեմբերի 17-ին գործ է ստացվել Գլխավոր դատախազության կողմից մեղադրական եղրակացությամբ։ Գործով պատասխանող է հանդիսանում Ա․Մ․-ն։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: ԱՄ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունից հանդես գալու լիազորություն ունեցող, նույն նախարարության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ընդգրկված լինելով 2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարած սերվերային համակարգերի, համակարգչային տեխնիկայի, ներքին տեղեկատվական ցանցի և հեռահաղորդակցման համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման համար մրցույթի գնահատման հանձնաժողովի կազմում, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, նշված մրցույթի մասնակից «Այսոլուշնս» ՍՊ ընկերության և տնօրեն Տ․ Լ․-ի օգտին ապօրինի գործողության, այն է՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գնմանը մասնակցելու հավասարության սկզբունքի խախտմամբ հնարավոր այլ մասնակիցների կողմից հիշյալ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, նույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիության պահպանման խախտմամբ դրանց վերաբերյալ «Այսոլուշնս» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին պարբերաբար տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև Տ․ Լ․-իտեսված աշխատասենյակում առնվազն երկու SS մասնագետի փոխարեն՝ առնվազն երեք SS մասնագետ ապահովելու պահանջ սահմանելու և դրանով իսկ ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելու հավանականությունը մեծացնելու համար, ծառայություն և այլ առավելություն ստանալու՝ իր ընկեր Կ․ Մ․-ին «Այսոլուշնս» ՍՊ ընկերությունում 300.000-350.000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատանքի ընդունելու հետագայում արտոնյալ պայմաններով աշխատանք կատարելու տեսքով 2024 թվականի նոյեմբերի 1-ին կաշառք տալու առաջարկ է ներկայացրել Տ․ Լ․-ին, ով ընդունել է վերոնշյալ ապօրինի գործողության համար, կաշառք տալու առաջարկը և խոստացել տրամադրել այն:
Հոդվածները, որոնցով առաջադրվել է մեղադրանքը
Հոդված 435 մաս 2 կետ 3
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Կիրառված խափանման միջոցը
Նախկին պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Գործի ներկա կարգավիճակը
2025 թվականի դեկտեմբերի 17-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու մասին որշման մասին տեղեկություններ Դատալեքս տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ։