
Ամերիկյան խոշոր քաղաքների փողոցներում Ազգային գվարդիայի պարեկախմբերը շրջում են Սանտա Կլաուսի կարմիր գլխարկներով։ Այս մասին X-ում գրառում է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Համազգեստի լիովին համաձայնեցված փոփոխություն», — գրել է Հեգսեթը՝ կից տեղադրելով տեսանյութ, որում Ազգային գվարդիայի պարեկախումբը շրջում է փողոցում քողարկող համազգեստով և Սուրբ Ծննդյան կարմիր գլխարկներով։