Ամբողջ քաղաքի վրա նստած է թունավոր գազ․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Երկու լուսանկար։ Մի լուսանկարն արված է օրեր առաջ, երբ ուժեղ քամին քշեց տարավ կեղտոտ օդը մեր քաղաքի վրայից, իսկ մյուսն արվել է այսօր։ Ամբողջ քաղաքի վրա նստած է թունավոր գազը, որը հիմնականում առաջանում է ավտոմեքենաներից։

Մենք ենք որոշում ինչ օդ շնչենք և ինչպես ապրենք։ Կտրեցինք, ոչնչացրինք քաղաքի թոքերը` Մոնումենտի, Նորքի, Սարալանջի անտառները, ավելացրինք ավտոմեքենաների թիվը, սարերն ավազահանքերի վերածեցինք ու բողոքում ենք վատ օդից։ Հետաքրքիր է՝ ումի՞ց ենք բողոքում»։

Leave a Comment