Ես համաձայնեցի մենամարտել Ծառուկյանի հետ, բայց UFC-ից ասացին՝ ոչ. Պրատես — Armsport.am

Դեկտեմբերի 30-ին Երևանում կայանալիք Hype Fighting մրցաշարում Արման Ծառուկյանը կարող էր գրեփլինգի մենամարտ անցկացնել Կառլոս Պրատեսի հետ, սակայն UFC-ն թույլ չի տվել, որ այդ դիմակայությունը կայանա։

«Ես զբաղվում եմ ջիու-ջիթսուով 16 տարեկանից, ունեմ սև գոտի։ Երբ օգտագործեմ այն, մարդիկ կզարմանան։ Ինձ առաջարկել էին դեկտեմբերի 30-ին Հայաստանում գրեփլինգի մենամարտ անցկացնել Ծառուկյանի դեմ, և ես համաձայնել էի, բայց UFC-ից ասացին՝ ոչ։ Ես հիացած էի այդ հնարավորությամբ, սակայն նրանք ինձ թույլ չտվեցին դա անել»,- «Vechter Bazen» ալիքին տված հարցազրույցում ասել է բրազիլացին։

Միևնույն ժամանակ, աշխարհի ուժեղագույն լիգան հաստատել է Արման Ծառուկյանի և Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) միջև գրեփլինգի մենամարտը, որը կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը։

Կառլոս Պրատեսը նոյեմբերին երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Լեոն Էդվարդսին (խմբ.՝ Նիլ Մագնիին) և ներկայումս հանդիսանում է UFC-ի կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մրցավազքի առաջատարներից մեկը։

Leave a Comment