Ալիևն իր կնոջ հետ Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի այգու բացմանը – Armenia Today

Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում Հաղթանակի այգու բացմանը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակման՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը պետության ղեկավարին ներկայացրել է այգում ստեղծված պայմանները։ 9 հեկտար ընդհանուր մակերեսով Հաղթանակի այգին հիմնադրվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից այս տարվա փետրվարին։ Հուլիսին պետության ղեկավարը ծանոթացել է այնտեղ կատարվող աշխատանքներին։

Հաղորդվել է, որ այգու մուտքից դեպի Հաղթական կամար տանում է 44 աստիճան։ Կենտրոնական մասում տեղադրված հուշատախտակների վրա գրված արձանագրությունները պատմում են պատերազմի ընթացքի մասին, գրաված բնակավայրերի անունները։ Հուշատախտակները նաև տեղեկատվություն են պարունակում 2023 թվականի գործողության արդյունքների մասին։

Հաղթական կամարը խորհրդանշական 44 մետր բարձրություն ունի, որը համապատասխանում է Հայրենական մեծ պատերազմի օրերի քանակին։ Կառույցը բաղկացած է 10 հարկից և տեռասից։ Տեռասի վրա կանգնեցվել է ութ թվի տեսքով կառույց՝ որպես Հաղթանակի օրվա խորհրդանիշ։ Իններորդ հարկում տեղակայված է «Հաղթանակի պատկերասրահ» ցուցասրահը։

 

 

Leave a Comment