
Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։
Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:
Պաշտոնակատարի պաշտոնում համապատասխան մասնագետի ներգրավման համար պահանջվող տեղեկատվությունը՝ ստորև: