2026թ․–ի ապրիլից կգործարկվեն Երևան- Ամստերդամ- Երևան չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 1-ից մեկնարկելու է Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: