Թոփ-50 ամենաթանկ ակումբների ցանկում կա 4 ֆուտբոլային թիմ

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենաթանկ մարզական ակումբների ցանկը։

Գերակշռող մաս են կազմել ԱՄՆ-ի ներկայացուցիչները, թոփ-10-ի 7 ակումբներ ամերիկյան ֆուտբոլից են։ Ցուցակը գլխավորում է «Դալաս Կովբոյզ» ամերիկյան ֆուտբոլի ակումբը, որի արժեքը գնահատվում 13 միլիարդ դոլար։ «Դալաս Կովբոյզը» 2016 թվականից է գլխավորում աշխարհի ամենաթանկ ակումբների ցուցակը։

Թոփ-50-ում տեղ է գտել 4 ֆուտբոլային ակումբ՝ Մադրիդի «Ռեալը» (20-րդ տեղ, 6,75 միլիարդ դոլար), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (24-րդ տեղ, 6,6 միլիարդ դոլար), կատալոնական «Բարսելոնան» (42-րդ տեղ, 5,65 միլիարդ դոլար) և անգլիական «Լիվերպուլը» (48-րդ տեղ, 5,4 միլիարդ դոլար)։

Ցուցակում են նաև Ֆորմուլա-1-ի թիմեր «Ֆերարին» (26-րդ տեղ, 6,5 միլիարդ դոլար) ու «Մերսեդեսը» (34-րդ տեղ, 6 միլիարդ դոլար)։

2025թ․ աշխարհի ամենաթանկ ակումբները՝ ըստ Forbes-ի

1․ «Դալաս Կովբոյզ» (ամերիկյան ֆուտբոլ) – 13 միլիարդ դոլար

2․ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» (բասկետբոլ) – 11 միլիարդ դոլար

3․ «Լոս Անջելես Ռեմս» (ամերիկյան ֆուտբոլ) – 10,5 միլիարդ դոլար

4․ «Նյու Յորք Ջայենթս» (ամերիկյան ֆուտբոլ) – 10,1 միլիարդ դոլար

5․ «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ) – 10 միլիարդ դոլար

6․ «Նյու Յորք Նիկս» (բասկետբոլ) – 9,75 միլիարդ դոլար

7․ «Նյու Ինգլենդ Պետրիոտս» (ամերիկյան ֆուտբոլ) – 9 միլիարդ դոլար

8․ «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներս» (ամերիկյան ֆուտբոլ) – 8,6 միլիարդ դոլար

9․ «Ֆիլադելֆիա Ինգլզ» (ամերիկյան ֆուտբոլ) – 8,3 միլիարդ դոլար

10-11․ «Չիկագո Բեազր» (ամերիկյան ֆուտբոլ) – 8,2 միլիարդ դոլար

10-11․ «Նյու Յորք Յանկիզ» (բեյսբոլ) – 8,2 միլիարդ դոլար

Leave a Comment