«Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր կնքել Դիեգո Սիմեոնեի հետ


Սպորտ


Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հաղորդում է AS-ը։


«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն, գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը եւ մարզական տնօրեն Մատեու Ալեմանին միակարծիք են, որ Սիմեոնեն մնում է լավագույն տարբերակը թիմի համար։


Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Դիեգո Սիմեոնեն 2011թ․ դեկտեմբերից է գլխավորում «Աթլետիկոն», որը նրա օրոք երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։


Իսպանիայի ընթացիկ առաջնության 18 տուրից հետո «Աթլետիկոն» 37 միավորով երրորդն է։



Leave a Comment