Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ստացել է ձայների 43,67 տոկոսը։
25-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել Ջոն Կորդոբայից (21,76%) և Ստանիսլավ Ագակցևից (9,7%)։
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում 24 խաղում խփել է 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։