Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տուլայի մարզը. հարված է հասցվել սինթետիկ կաուչուկի գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.12.2025 | 14:00

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է դեկտեմբերի լույս 24-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո տարածաշրջանի ձեռնարկություններից մեկում հրդեհի մասին, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ կրակը տեղայնացվել է, ոչ ոք չի տուժել։ Անօդաչու թռչող սարքի բեկորները նաև վնասել են Մեծ Տուլայում  մասնավոր տան ճակատային մասը և պատուհանները։

Միլյաևը չի մանրամասնել, թե որ ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել անօդաչու թռչող սարքերով: Ուկրաինական  Exilenova+ և Supernova+ տելեգրամ  ալիքները, սակայն, հաղորդում են, որ խոսքը Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի մասին է: Astra-ն տեղորոշել է տեղի բնակիչների կողմից նկարահանված կադրերը և եզրակացրել, որ հրդեհն իսկապես տեղի է ունեցել գործարանի մոտակայքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի լույս 24-ի գիշերը 172 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, որոնցից 110-ը՝ Բրյանսկի մարզի վրա, 20-ը՝ Բելգորոդի, 14-ը՝ Կալուգայի և 12-ը՝ Տուլայի մարզի։

Leave a Comment