Մսամթերքի արտադրամասի սանհանգույցի դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական տարածք. գործունեությունը կասեցվել է

Մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրամասն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ  

Մսամթերքի արտադրամասի սանհանգույցի դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական տարածք. գործունեությունը կասեցվել է


ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։


Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։


ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։


 


Leave a Comment