24 դեկտեմբերի 2025 – 12:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» 2025/2026 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ։
Սպերցյանը մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է երկրպագուների քվեարկության արդյունքներով։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը, հայտնում է Auroranews.am-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։