Սպանության վայրում հայտնաբերված Փարաքարի նախկին թաղապետը առաջադրվել է ՔՊ ընտրացուցակ․ ԶԼՄ

Փարաքարի նախկին թաղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանն առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների՝ ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ նա անցել է ՔՊ վարչություն հարցազրույցը, սակայն մեծամասնությունը դեմ է արտահայտվել նրա թեկնածությանը։ Գյուլնազարյանը թերթին հայտնել է, որ տեղեկավություն չունի իր առաջադրման մասին, նրան ոչ մի նամակ չեն ուղարկել։

Գյուլնազարյանը 2024 թվականի նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով, երբ Նազարբեկյան 15/6 հասցեում սպանվել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը, որտեղ ներկա էր նաև ինքը:

Փարաքարի համայնքապետի մարտին կայացած ընտրությունների ժամանակ Գյուլնազարյանը պարտություն էր կրել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին:

Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:

Leave a Comment