Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ, իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է: Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը:

Այս մասին  «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ  ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մեզ պետք է՝ Հայաստանն ունենա նոր ղեկավար: Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ. իրենք արել են աշխատանք, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է»,-ասել է Նարեկ Կարապետյանը:

Leave a Comment