«Միլան» – «Կոմո» խաղը չի անցկացվի Ավստրալիայում

Իտալիայի Ա Սերիան հայտարարել է, որ «Միլան» – «Կոմո» խաղը չի կայանա Ավստրալիայի Պերտ քաղաքում: Ամիսներ առաջ լիգան հայտարարել էր, որ սա կլինի Ա Սերիայի պատմության մեջ առաջին հանդիպումը, որը կկայանա Եվրոպայից դուրս:

«Ա Սերիայի և Արևմտյան Ավստրալիայի կառավարության միջև փոխադարձ համաձայնությամբ, Պերտում եվրոպական լիգաների պատմության մեջ առաջին պաշտոնական խաղն անցկացնելու ծրագրերը չեղարկվել են։

Կողմերն այս որոշումը կայացրել են ֆինանսական ռիսկերի պատճառով, որոնք իրենց վերահսկողությունից դուրս էին»,- նշված է հայտարարությունում:

Leave a Comment