Կարո՞ղ է մութ գործեր կան, որոնց բացվելու հեռանկարից խուսափելու համար իրեն նետում է Նիկոլի գիրկը





«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Դուրգարյան Կարենի հարցազրույցը պատահական լսեցի: Այս մտավորական կոչվողը`փրփուրը բերանին արդարացնում է իր աշխատողի եղկելի պահվածքը Մայր Աթոռում ու ընթացքում քննադատում, հայհոյում է նախկիններին ու նախկին բարքերը: Հավանաբար շատ է ուզում Նիկոլին դուր գալ:

Դրանից հետո բացում եմ սույն անձի կենսագրությունը ու փորձում հասկանալ, թե ինչ են արել նախկինները, որ այդքան դժգոհ է:

Օ՜, զարմանք, պարզվում է նախկինների օրոք սրան Մովսես Խորենացու մեդալ են տվել, հետո` Հայաստանի վարչապետի հուշամեդալ ու ՀՀ վաստակավոր արտիստ:

Հիմա պետք է հասկանալ, թե այս մտավորական կոչված պաշտոնակիրը ինչից դրդված է դառել նիկոլական ու հականախկին: Կարո՞ղ է մութ գործեր կան, որոնց բացվելու հեռանկարից խուսափելու համար իրեն նետում է Նիկոլի գիրկը»:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից




Leave a Comment