Պաշտոնական․ Էնդրիկը փոխեց ակումբային գրանցումը

Ֆրանսիական «Լիոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկի տեղափոխության մասին՝ վարձակալության հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

««Լիոնը ուրախ է ողջունել Էնդրիկին, որը դեկտեմբերի 29-ից կսկսի մարզումները թիմի հետ, և շնորհակալություն է հայտնում Մադրիդի «Ռեալին» արդյունավետ բանակցությունների և համագործակցության համար, որոնց շնորհիվ նրա ժամանումը հնարավոր դարձավ», — ասված է ֆրանսիական ակումբի հայտարարության մեջ։

19-ամյա հարձակվողի վարձակալությունը չի ներառում «Լիոնի» կողմից տրանսֆերը գնելու հնարավորություն։ «Առյուծները» համաձայնել են վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 3 հանդիպում՝ դաշտում գտնվելով ընդհանուր առմամբ 99 րոպե։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

 

Leave a Comment