«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի համալրվի նոր պաշտպանով։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ շուկայում այս պահին շատ չեն հարմար տարբերակները: Լրացուցիչ դժվարություններ են առաջացնում նաև ֆինանսական խնդիրները: Ակումբը խնդիր ունի անգամ ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստներ հրավիրելու հարցում:
Վերջին շրջանում բազմաթիվ կենտրոնական պաշտպաններ հայտնվել էին կատալոնացիների ղեկավարության ուշադրության տակ: Գլխավոր թեկնածուներից էին Նիկո Շլոտերբեկը և Մարկ Գեհին, սակայն ակումբը որոշել է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: