Չինաստանի ԱԳ նախարարությունը կտրուկ է արձագանքել Զելենսկու՝ պատժամիջոցների սպառնալիքներին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Չինաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու սպառնալիքներն անընդունելի են։

«Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքը խախտող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված չլինող անօրինական միակողմանի պատժամիջոցներին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Վլադիմիր Զելենսկին ավելի ավղ հայտարարել էր, որ ցանկանում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին ենթադրաբար օժանդակող անհատների և ընկերությունների, այդ թվում՝ չինական ձեռնարկությունների դեմ։

Դիվանագետը հավելել է, որ Պեկինը կպաշտպանի իր քաղաքացիների և ընկերությունների իրավունքներն ու շահերը։ Նա կոչ է արել ուկրաինական կողմին անհապաղ ուղղել իր սխալները։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Չինաստանն աջակցում է խաղաղության հասնելու ջանքերին։

 

Leave a Comment