Կատակ կանես ընկերների՛դ հետ, շրջապատումդ, լսեցի՞ր․ ավագանու ՔՊ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.12.2025 | 12:59

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանն անդրադարձել է ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանի և Պեդրո Զարուկյանի՝ իր անձի և գործունեության վերաբերյալ տարածված տեղեկություններին։

Նրա խոսքով՝ Մեսրոպ Մանուկյանը միտումնավոր կերպով մոնտաժել և տարածել է տեսանյութ, որտեղ ծաղրել է իր՝ դիմակ կրելու փաստը։ Սարգսյանի խոսքով՝ տեսանյութից հանվել է այն հատվածը, որտեղ ինքը բացատրում է, որ վատառողջ է և դիմակ է կրում՝ ներկաներին չվարակելու նպատակով։

Ի պատասխան Մանուկյանը նշել է, որ կատակ է արել․ «Կատակ կանես ընկերների՛դ հետ, շրջապատումդ, լսեցի՞ր»։

Նա հերքել է նաև Պեդրո Զարուկյանի այն պնդումը, թե ինքը պետական մրցույթներ սկսել է շահել միայն 2020 թվականից հետո։ Նա հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցում է առնվազն 2014 թվականից և ունի դա հաստատող փաստաթղթեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment