Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն այսօրվա տարեվերջյան նիստում անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին։ Նշեց՝ օրվա տարբեր ժամերի այցելել է Երևանի կանգառներ։
«Ես ձեզ կարող եմ 1 տասնյակից ավելի կանգառ ասել, որ ես այցելել եմ տարբեր ժամերի։ Օրվա պիկ ժամերին մարդիկ պարզապես չեն կարողանում ավտոբուս մտնել։ Էլ չենք խոսում, որ դրա համար չեն էլ վճարում։ Սպասում են՝ 2-3 ավտոբուս գալիս անցնում է, նոր փորձում են ինչ-որ ձև մտնել»,-ասաց նա։
Ավելացրեց՝ նման պայմաններում բարելավված տրանսպորտի մասին խոսելն անիմաստ է։