Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են այն ներքաշել Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ։ Այս մասին TV2-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Սուրբ Ծնունդը կլինի պատերազմից զերծ, բայց պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ դա վկայում են, մասնավորապես, ԵՄ վերջին գագաթնաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-19-ը Բրյուսելում։
Հանդիպման մասնակիցները՝ բացառությամբ Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի, որոշեցին Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ երկու տարվա ընթացքում՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար։
Օրբանը կարծում է, որ այդ քայլը կսրի ուկրաինական հակամարտությունը և կմեծացնի ԵՄ երկրների և Ռուսաստանի միջև ուղղակի բախման ռիսկը։