Պուտինը կատակել է բրիտանացիների թեմայով

Բաժանորդագրվել

Թանգարանի սրահներից մեկում Պիոտրովսկին Մուղալների կայսրության ժամանակաշրջանի ցուցանմուշներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով անգլիացիների կողմից Հնդկաստանը նվաճելու վերաբերյալ, կատակել է թալանելու հանդեպ նրանց սիրո մասին:

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների համար էքսկուրսիա է կազմակերպել Էրմիտաժում: Պատվիրակությունների ղեկավարներին ուղեկցել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Թանգարանի սրահներից մեկում Պիոտրովսկին Մուղալների կայսրության ժամանակաշրջանի ցուցանմուշներ է ներկայացրել։

«Սրանք մողոլական արվեստի փայլուն գլուխգործոցներ են, սա հնդկական արվեստ է՝ Հնդկաստանի այն դարաշրջանը, որը լի է շքեղությամբ, որի համար անգլիացիները խցկվեցին Հնդկաստան, քանի որ նրանք տեսան այս բոլոր թանկարժեք քարերը», – ասել է Պիոտրովսկին:

«Եվ որպես թալանելու սիրահարներ՝ հենց այդտեղ էլ գնացին», – հավելել Է Պուտինը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ շրջել է Էրմիտաժում. կադրեր

Leave a Comment