Դանի Ալվեսը մտադիր է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել

«Բարսելոնայի», ՊՍԺ-ի ու «Յուվենտուսի» նախկին պաշտպան Դանի Ալվեսն ուզում է ձեռք բերել Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Սան Ժուան դե Վեր» ակումբը։ Այս մասին հայտնում է Globo-ն։

Լեգենդար ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարներն այժմ բանակցում են։

Բրազիլացին ակումբը գնելուց հետո ծրագրում է վերսկսել կարիերան։ Բացի ադմինիստրատիվ գործունեությունից, 42-ամյա Ալվեսն ուզում է 6 ամիս հանդիպումների մասնակցել։

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2023թ. մարտին։ Նրա վերջին ակումբը մեքսիկական «Պումասն» էր։

Leave a Comment