https://arm.sputniknews.ru/20251222/ter-vrtanesin-krkin-virahatel-en-ev-srti-evs-3-stent-teghadrel-97148510.html
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են և սրտի ևս 3 ստենտ տեղադրել
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են և սրտի ևս 3 ստենտ տեղադրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայր Զաքարիան անձամբ էր տեսակցել տեր Վրթանեսին։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T19:40+0400
2025-12-22T19:40+0400
2025-12-22T19:40+0400
հայաստան
տեր վրթանես քահանա բաղալյան
զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115704_0:0:1440:810_1920x0_80_0_0_886a2a2d34bab9fcebc73e05dc2a8d9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին այսօր կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ միասնական աղոթքից հետո, երբ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները ոտքերով հարվածում էին Մայր տաճարի դռներին։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին, պարզվեց, որ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115704_76:0:1343:950_1920x0_80_0_0_01bca9a5f4db0ec01b4b745595630a07.jpg
հայաստան, տեր վրթանես քահանա բաղալյան, զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
հայաստան, տեր վրթանես քահանա բաղալյան, զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
Ավելի վաղ հայր Զաքարիան անձամբ էր տեսակցել տեր Վրթանեսին։