Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի մի քանի անդամի

Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող շիա լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մի քանի անդամի, երկուշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի մի քանի ահաբեկչի` Լիբանանի հարավային Սիդոն շրջանում», – ասվում է բանակի հայտարարության մեջ։

Leave a Comment