Ի դեպ, դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում, ԵԱՏՄ նեղ կազմով նիստի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը դարձյալ երախտագիտություն է հայտնել Ալիևին։
Նիստի շրջանակներում քննարկվել են տարատեսակ հարցեր՝ անդամ երկրների տնտեսական աճից մինչև Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում, սակայն այս ամենի մեջ Փաշինյանը որոշել է, ոչ թե շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ երկրներին, օրինակ՝ նրա համար, որ միության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճ է արձանագրել, այլ Ալիևին։
Այն նույն Ալիևին, ի դեպ, որի ձեռամբ ունեցանք 5000-ից ավելի զոհ, կորցրեցինք Արցախն ու Հայաստանից տարածքներ, որը բազմիցս հրապարակային ծաղրել է Նիկոլ Փաշինյանին և դեռ շարունակում է պահանջներ ներկայացնել՝ Երևանը համարելով Իրևան, Սևանն էլ Գյոյչա։
Մանրամասն՝ տեսանյութում։