Թուրքիայի խորհրդարանում 2026-ի պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ պատգամավորների միջև ծագած լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վեճը սկսվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուստաֆա Վարանքի և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (Ժ-CHP) խմբակցության ղեկավարի տեղակալ Մուստաֆա Էմիրի միջև։ Ծեծկռտուքին ընթացքում միացել են նաև այլ պատգամավորներ։
Մոտ 10 րոպե տևած միջադեպից հետո նիստը շարունակվել է։ 2026-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 569 պատգամավոր, որոնցից 320-ը կողմ են քվեարկել, իսկ 249-ը՝ դեմ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: