Ադրբեջանը շարունակում է մասնակցել ԱՊՀ բոլոր ձևաչափերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկուշաբթի օրը «ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։
«Ադրբեջանը շարունակում է մասնակցել ԱՊՀ բոլոր ձևաչափերին», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք անակնկալ էր Ալիևի չմասնակցելը ԱՊՀ գագաթնաժողովին։