Ռյուտեն նոր հայտարարություն արեց Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկո Ռյուտեն հայտարարել է Եվրոպայի պատրաստակամության մասին զորքեր ուղարկել Ուկրաինա «Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագիրը խախտելու» դեպքում։ Նա այս հայտարարությունն արել է Bild-ին տված հարցազրույցում։

«Իհարկե, այս պահին մենք հրապարակայնորեն մանրամասներ չենք քննարկում։ Սակայն կարող եմ ասել, որ մի քանի եվրոպական երկրներ հայտնել են անհրաժեշտության դեպքում զորքեր տրամադրելու պատրաստակամության մասին», – նշել է նա։

Ռյուտեն հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում «կամավորների կոալիցիայի» ճշգրիտ կառուցվածքը որոշելու ուղղությամբ:

Leave a Comment