Ուիթկոֆ. ԱՄՆ-ը Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները համարում է կառուցողական

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության բանակցությունները Վաշինգտոնի և եվրոպական ներկայացուցիչների հետ արդյունավետ և կառուցողական էին։

«Վերջին երեք օրերի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը մի շարք արդյունավետ և կառուցողական բանակցություններ է վարել ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ»,-գրել է նա X-ում։

Ուիթկոֆը նշել է, որ ամերիկյան կողմից նրա հետ բանակցություններին մասնակցել է ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը ներկայացրել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Եվրոպական երկրների ազգային անվտանգության օգնականները նույնպես մասնակցել են բանակցություններին՝ «ռազմավարական մոտեցման շուրջ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի դիրքորոշումները համակարգելու համար»։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին և տևել է մոտ հինգ ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ին, որի ընթացքում հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։

Leave a Comment