Մեկ տարվա ընթացքում ավելի քան 40,000 միգրանտ է հատել Լա Մանշը և հասել Մեծ Բրիտանիա

Տարեսկզբից ի վեր ավելի քան 40,000 միգրանտ նավակներով Մեծ Բրիտանիա է հասել՝ հատելով Լա Մանշը, հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Այս տեղեկատվության համաձայն՝ անցյալ շաբաթ օրը դեկտեմբերյան մեկ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ռեկորդային թվով՝ ավելի քան 800 միգրանտ։

«Այս տարի Լա Մանշը հատած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 41,455-ի»,-գրում է հրատարակությունը։

Նշվում է, որ դեկտեմբերը, սովորաբար, Լա Մանշը հատող միգրանտների համար ամենահանգիստ ամիսն է՝ ցածր ջերմաստիճանի և կոշտ եղանակի պատճառով: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 20-ին գրանցվել է հոկտեմբերի սկզբից ի վեր ամենաբարձր թիվը:

Leave a Comment