Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում տանտեր Մարոկկոյի հավաքականը սեփական հարկի տակ առավելության հասավ Կոմորյան կղզիների ընտրանու նկատմամբ (2-0)։
Մարոկկացիները հաշիվը բացելու լավ հնարավորություն ունեին արդեն 11-րդ րոպեին, սակայն 11-մետրանոց նշակետից վրիպեց Սոֆիան Ռահիմին։ Երկրորդ խաղակեսում Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը կարողացավ երկու գոլ խփել ու հասնել հաղթական արդյունքի. 55-րդ րոպեին հաշիվը բացեց Բրահիմ Դիասը, իսկ 74-րդ րոպեին Այուբ Էլ Քաաբին ձևակերպեց վերջնական հաշիվը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն անցկացվում է Մարոկկոյում։ Մրցաշարին մասնակցում են 24 ազգային հավաքականներ։ Մրցաշարը կտևի մինչև հունվարի 18-ը։ Աֆրիկայի ազգերի գավաթի գործող չեմպիոնը Կոտ դ’Իվուարն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
A խմբի մրցաշարային աղյուսակը ստորև․