Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ և Ադրբեջանի նախագահներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս և ադրբեջանցի գործընկերներին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ և Ադրբեջանի նախագահներին


ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս և ադրբեջանցի գործընկերներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում։


«Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին հյուրընկալության և այսօրվա նիստի գերազանց կազմակերպման համար»,-ասել է նա Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։


Նա գնահատանք է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։


«Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է»,-ասել է նա։


Leave a Comment