Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2025 թվականի վերջին շաբաթների գրաֆիկը ներկայումս չի ներառում հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան TASS-ի հարցման։
«Դա դեռևս գրաֆիկում չէ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել», – ասել է Կրեմլի խոսնակը։